Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտարարեց

Դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտարարեց
04.06.2019 | 12:28

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գործով Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարի միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնեց: Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները Վերաքննիչում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 12-ի որոշումը։ Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել էր Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Ինքնաբացարկի միջնորդության բավարարումից հետո, գործը կքննի մեկ այլ դատավոր, նրա անունը հայտնի կդառնա առաջիկայում։

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ